ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում երեկ առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավի երկրորդ օդաչուն՝ Գեորգիյ Մուրզինը, հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է 360հեռուստաալիքի կայքը:
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սկուրատովի խոսքով՝ օդաչուն կրծքավանդակի շրջանում վնասվածքներ է ստացել, սակայն «նրա հետ ամեն ինչ կարգին կլինի»:
Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը երեկ առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Նշենք, որ օդանավում նաև հայեր են եղել:
Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել:
Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել չբացած շասսիով: Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:
Օդանավի անձնակազմին անգամ Կրեմլում հերոս են համարում: Սակայն առաջին օդաչու Դամիր Յուսուպովն իրեն հերոս չի համարում:
«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես, անկեղծ ասած, ինձ այդպիսին չեմ համարում, որովհետև կատարել են այն, ինչ պետք է անեի՝ փրկեի օդանավը, ուղևորներին, անձնակազմը»,- ասել է նա:
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02