YouGov բրիտանական պետական պորտալը հայտարարել Է թագավորական ընտանիքի` առավել մեծ ժողովրդականություն վայելող անդամի շուրջ հարցման արդյունքները: Դրանք հրապարակել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Նրա ժողովրդականությունը հաստատել Է հարցված բրիտանացիների 72 տոկոսը: Թագուհուն հաջորդում են նրա թոռները՝ արքայազն Հարրին եւ արքայազն Ուիլյամը՝ երկրորդ եւ երրորդ տեղերը՝ համապատասխանաբար (71 տոկոս եւ 69 տոկոս):
Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, 64 տոկոսով զբաղեցրել Է չորրորդ հորիզոնականը եւ առաջ անցել արքայազն Հարրիի կնոջից՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլից (49 տոկոս): Վերջինս զբաղեցրել Է վեցերորդ տեղը՝ զիջելով թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, որը հայտնվել Է հինգերորդ դիրքում (նրա ժողովրդականությունը հաստատել Է հարցման մասնակիցների 54 տոկոսը):
Ընդամենը հետազոտությանը, որն անցկացվել Է 2018 թվականի հունիսից մինչեւ 2019 թվականի հունիսը, մասնակցել են ինը հազար բրիտանահպատակներ: Հունիսին Սասեքսի դուքսն ու դքսուհին, Tatler հանդեսի վարկածով, տեղ չեն գտել տարվա ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում այն դեպքում, երբ Քեմբրիջի դուքսերը գլխավորել են այն:
Այսպիսով, վարկանիշի առաջին տեղում հայտնվել են Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը եւ նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը: Նրանց հաջորդել են բրիտանացի դերասան Իդրիս Էլբան՝ իր մոդել կնոջ՝ Սաբրինայի հետ:
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33