Հայաստանի Բարձրագույն խմբի երրորդ տուրում այսօր կայացավ մեկ հանդիպում:
Նախորդ առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Նոային»: Մինչ այս խաղը «Նոան» երկու հանդիպում էր անցկացրել ու ոչ մեկում չէր պարտվել՝ ոչ-ոքի «Գանձասար-Կապանի» հետ (1-1) և հաղթանակ «Երևանի» նկատմամբ (0-2):
Վարդան Մինասյանի թիմը մեկ խաղ էր անցկացրել՝ 3-1 հաշվով հաղթելով «Գանձասար-Կապանին»:
Այսօրվա խաղի առաջին կեսն անցավ հավասար պայքարում ու ավարտվեց 0-0 հաշվով: Բոլոր իրադարձությունները ծավալվեցին երկրորդ կեսում:
Հանդիպման հաշիվը բացվեց 48-րդ րոպեին: Եզրից կատարած փոխանցումը գոլով եզրափակեց Արմեն Համբարձումյանը:
Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները 74-րդ րոպեին կրկնապատկեցին հաշիվը: Գոլով աչքի ընկավ Մայիլսոն Լիման:
Թվում էր, թե չեմպիոնն առանց խնդիրների կավարտի հանդիպումը, սակայն «Նոան» հեշտ չհանձնվեց: 82-րդ րոպեին տուգանային հարվածից անդրադարձած գնդակը դարպասն ուղարկեց Մաքսիմ Մայրովիչը:
Չնայած լարված վերջաբանին՝ «Արարատ-Արմենիան» կարողացավ պահել հաղթական հաշիվն ու վաստակած միավորների քանակը հասցնել 6-ի: «Նոան» 4 միավորով 4-րդ տեղում է:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44