Առնվազն անազնիվ է Արմեն Սարգսյանին ներքաշել այս պատմության մեջ: Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նկատել է հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին:
Միհրան Հակոբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Երբ նախագահ Արմեն Սարգսյանը ըստ համառորեն մամուլում շրջանառվող լուրերի BBC-ի մատերյալը պատվիրած և «աֆերիստ» մականունով մարդու ցուցմունքով գեներալ Օգանովսկուն ձերբակալելու սխեման մշակած ՍԴ լժենախագահ Վահե Գրիգորյանի թեկնածությունն էր ուղարկում Ազգային ժողով, համոզված էր, որ ժողովրդի վարչապետը թույլ կտա իրեն հանգիստ ապրել: Բայց, ինչպես ասում են՝ ձմեռն աշնանից շուտ եկավ:
Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրադրության մեջ մի շատ ուշագրավ դրվագ կա: «Ոտքի վրա, ձեռքի հետ» հավաքված ժողովրդի վարչապետի թիմը Ամուլսարի հարցով երկփեղկվել է և տեղեկատվական պատերազմ է վարում մեկը մյուսի դեմ: Սոռոսական թևը սուվերենության և նոր հեղափոխության թեզերով է հարվածում նիկոլական թևին, սրանք էլ՝ Արմեն Սարգսյանին են դարձրել դագանակ ու հարվածում են սոռոսականների դիրքերին թե բա՝ դուք եք ու ձեր անգլո-ամերիկյան կապիտալը, դուք եք ու Լիդիանին Հայաստան բերած, հանքի շահագործման մեջ բիզնես շահեր ունեցող Արմեն Սարգսյանը:
Մինչդեռ, առնվազն անազնիվ է Արմեն Սարգսյանին ներքաշել այս պատմության մեջ, և ժողովրդի վարչապետը դա շատ լավ գիտի: Դեռևս 2017թ.-ին Լոնդոնում մի հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև պատգամավորներ ՔՊ-ից, դեսպան Արմեն Սարգսյանին այդ բոլոր հարցերը տրվել են, ինչին նա պատասխանեց հստակ փաստերով՝ հիմնավորելով, որ սկզբնական փուլում իր միջոցով ներդրողներ են հայտնվել նախագծում, բայց երբ պարզ է դարձել, որ հանքի շահագործումը բնապահպանական տեսանկյունից խնդրահարույց է, նրանց բոլորին անձաբ է տեղեկացրել այդ մասին, ու մինչև վերջին ներդրողը դուրս են եկել նախագծից:
Արմեն Սարգսյանի փաստարկները երկաթյա էին, և ոչ մեկի, այդ թվում նաև ՔՊ-ականների մոտ հավելյալ հարցեր չառաջացան: Իսկ հիմա իրենց ներքին թիմային (եթե կարելի է այդպես անվանել) պատերազմում ժողովրդի վարչապետը Արմեն Սարգսյանի ֆակտորն է օգտագործում՝ որպես հակառակորդ թևի նկատմամբ կիրառվող քարոզչական զինատեսակ: Եվ, սա մի կողմից անշնորհք ու անազնիվ քայլ է Արմեն Սարգսյանի դեմ, մյուս կողմից՝ վտանգավոր է հենց ժողովրդի վարչապետի համար, որովհետև ԱՀՀ-ում և ՎԶԵԲ-ում լուրջ մարդիկ են նստած: Հավատացեք, իրենք խնդիր և բարդույթ չունեն ժողովրդի վարչապետին դեմ տալու պատին ու պատասխան ուզելու ասենք՝ ի՞նչ կապ ունի Արմեն Սարգսյանը Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ»:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02