Ամերիկացի զինվորականներն աշխատում են «խելացի» ռազմամթերք ստեղծելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Hightech+-ը՝ C-DAEM տեսակի հրանոթային արկերը կկարողանան անմիջապես թռիչքի ժամանակ հայտնաբերել հակառակորդի թիրախը՝ ներառյալ շարժվող տանկերն ու զրահատեխնիկան:
Զենքի նոր տեսակը կփոխարինի կասետային ռումբերով ռազմամթերքին, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար:
С-DAEM-ը հիմնված է Excalibur 155 միլիմետրանոց հրանոթային արկի վրա, որը կառավարվում է GPS-ի կողմից եւ խոցում թիրախները մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորությունից: Արտադրողի խոսքով՝ այդ զենքի ճշգրտությունը կազմում է մինչեւ 2 մետր, որը բավական է զրահապատ ավտոմեքենան խոցելու համար:
Սակայն С-DAEM-ը շատ ավելի վտանգավոր կլինի, քան Excalibur-ը: Օրինակ՝ արկը կխոցի ոչ միայն շարժվող թիրախները, այլ նաեւ օբյեկտները, որոնց հստակ դիրքը հայտնի չէ: «Խելացի» զենքի գործողության շառավիղը կազմում է 60 կմ, իսկ մինչեւ թիրախն ընկած հեռավորությունն այն կհաթահարի շուրջ 1 րոպեում:
Մոտենալով նշանակետին՝ ռազմամթերքը կդանդաղեցի իր արագությունը պարաշյուտի կամ փոքր թեւերի միջոցով թիրախի դիրքն ավելի ճշգրիտ որոշելու համար: Ինժեներների խոսքերով՝ С-DAEM-ը բարձրությունից կսքանավորի շուրջ 28 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքը:
Խելացի արկը կաշխատի անգամ GPS ազդանշանի բացակայության դեպքում: Դա կարեւոր է, չէ որ ԱՄՆ-ի պոտենցիալ հակառակորդները մշակում են միջոցներ գլոբալ դիրքավորման համակարգն անջատելու համար:
С-DAEM-ի առաջին նմուշները կորսան տանկերն ու զրահատեխնիկան, սակայն հետագայում արկերը կսովորեն հարձակվել փոքր թիրախների վրա, օրինակ, անձնական կազմը, հրետանին, հակաօդային պաշտպանության օբյեկտները եւ կապի միջոցները: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունում համարում են, որ С-DAEM-ը կհամալրի առկա ռազմամթերքի շարքերն արդեն 2020 թվականին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02