Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավար Էլչին Իբրահիմովը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին նոր հենակայաններ կառուցելու Բաքվի մտադրության մասին:
Իբրահիմովը հավելել է, որ սահմանային հենակայանները կառուցվելու են Հայաստանի հետ սահմանակից Ղազախի շրջանում և Աղստաֆայի շրջաններում՝ «հակառակորդի» սադրանքներին դիմակայելու նպատակով:
Ադրբեջանցի պաշտոնյան, առանց որևէ երկրի անուն նշելու, ասել է. «Ադրբեջանի սահմանային ծառայության շտաբի գործողությունների արդյունքում չեզոքացվել են երկրի տարածքում իրականացված օտարերկրյա հատուկ ծառայությունների լրտեսական և դիվերսիոն գործողությունները»:
Հաշվի առնելով Ադրնբեջանի ու Հայատսանի միջև լարվածությունը և սահմանային գոտիներում ռազմական գործողությունները, պարզ է դառնում, որ ադրբեջանցի պաշտոնյան ի նկատի ունի Հայաստանին:
Իրականում պետք է ասել, որ Ադրբեջանը փորձում է իր գնած զենքն օգտագործել Հայաստանի հետ սահմանակից տարածքներում հայկական կողմի գործողություններին հակազդելու համար: Հարկ է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում, կողմերը բազմիցս շեշտել են, որ ԼՂ հակամարտության հարցով կառուցողական բանակցություններ են տարվել և դրական արդյունքեր են ձեռք բերվել: Սակայն շփման գոտում Ադրբեջանի վերջին գործողությունները վկայում են, որ կողմերը կանգնած են փակուղու առջև և կիրառում են հակազդեցության այնպիսի միջոցներ, որոնք կարող են Ղարաբաղում նոր պատերազմի հանգեցնել:
Այս կապակցությամբ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2015թ դեկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բաքվի ու Երևանի ռազմական գործողությունները հակասում են տարածաշրջանի երկրների շահերին:
Նա ասել էր. «Ադրբեջանի ու Հայաստանի ԶՈՒ-երի միջև շարունակական բախումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության համար»:
Բաքվի պաշտոնյաները բազմիցս բարձրացրել են Հայաստանի հետ վիճելի տարածքների վերադարձի հարցը: Որպես օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Հայաստանի հետ 48 ժամ տևած պատերազմի ավարտին հայտարարել էր. «Ադրբեջանի համար եկել է հին թշնամիներին պատասխան տալու ժամանակը»:
Արձագանքելով այս հայտարարությանը, Մոսկվայի համալսարանի Կովկասի հետազոտական կենտրոնի ղեկավարը և ռազմական և անվտանգության փորձագետ Իսլմայիլ Աղաքիշիևը, «Կոմերսանտ FM» - ին տված հարցազրույցում ասել է. «Չնայած Ադրբեջանի բանակն ունի գրավված տարածքները հետ վերադարձնելու ուժը, սակայն այդ քայլը շատ է ուշացել»:
Այսպիսով, կարելի է ասել, որ շփման գոտում Ադրբեջանի կամ Հայաստանի ռազմական գործողությունները կարող են տարածաշրջանի համար դառը և անուղղելի արդյունք ունենալ: Ադրբեջանի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, բազմիցս հայտարարել են, որ Բաքուն կանի ցանկացած քայլ, որի կարիքը զգա, առանց սպասելու դիմացի կողմից պատասխանին կամ գերտերությունների թուլտվությանը:
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02