Սուտ տեղեկություն է տարածվում, որ իմ տանը ռազբորկա է եղել, ոստիկաններ են եկել, ես էլ փախել եմ: Այս մասին այսօր իր տան բակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց գեներալ-մայոր, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով իր տանը խուզարկություն անելու մասին մամուլում շրջանառվող լուրերին:
«Կարան չէ Էջմածնի ոստիկանություն զանգեն, ճշտեն: Սա օջախ է, իմ տունն է, թոռներս, էրեխեքս, մերս ստեղ են ապրում, որտե՞ղ եք լսել, որ մարդու օջախի մեջ ռազբորկա անեն: Այնքան անբորայականի ծնունդ են, որովհետև իրենք օջախ չունեն, հեր ու մեր չունեն: Իմ տունը ռազբորկի դա՞շտ ա, ի՞նչ ա»,- նշեց Սեյրան Սարոյանը:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Աժ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի` էջմիածնում գտնվող տանը. «Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված վիճաբանության մեջ են: Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով»,- գրված էր թերթում:
«Մթոմ ես կարամ քայլեմ, մի հատ էլ պետք է փախնեմ»,- արձագանքեց Սեյրան Սարոյանը:
Նախկին պատգամավորը նշում է, որ նոր է վերադարձել արտերկրից, և ամեն օր իր տուն են այցելում բարեկամները, ընկերները:
«Գնում եմ բուժման, ասում եք՝ գեներալը փախավ, գնաց Ամերիկա, հետ եմ գալիս Հայաստան, հիմա էլ տնից եք փախցնում: Ինչ եկել եմ, լիքը բարեկամություն է այցելել, բոլորը ուզում են տեսնեն ինձ: Ո՛չ ես, ո՛չ իմ տղաները ոչ մի բանի չենք խառնվում, հանգիստ ապրում ենք, ոնց որ Հայաստանի ամեն մի քաղաքացի»,- ասաց նա:
Գեներալ Սարոյանը վստահեցրեց, որ որևէ ոստիկան իր տուն չի եկել և խուզարկություն չի եղել. «Մեր դարպասներից մի հատ ոստիկան չի քայլել: Սուտ է»:
17:08
16:09
12:02
11:02
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45