Ես քաղաքականությունից դուրս մարդ եմ, իմ ընտանիքը քաղաքականությունից դուրս ա, և ես թշնամիներ չունեմ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեներալ-մայոր, նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Դիտարկմանը, որ ԱԺ-ում ստեղծվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, արդյո՞ք նրան հրավիրել են, Սարոյանը բացասական պատասխան տվեց. «Ես խի՞, ինձ ինչի՞ պիտի հրավիրեն, հրամանատա՞ր էի, կամանդի՞ր էի: Դուք արդեն երևի մոռացել եք, ամսի 2-ին ես Քելբաջարում էի, Մանվելը՝ Հորադիզ: Առաջինը մենք ենք մեր տղերքով հասել այնտեղ: Հասել ենք ու զինվորի հետ միանգամից մտել ենք խրամատ»:
Լրագրողների դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ հետախուզությունը տվել է տվյալներ ապրիլյան պատերազմի հետ կապած և հետախուզության արդյունքները վկայում էին, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմին, Սարոյանն ասաց.
«Դա ամեն օր կա, ամեն օր զորք է կուտակվում սահմանին, ստեղից հանում են ընդեղ են կուտակում, ընդեղից հանում են այլ տեղ են կուտակում: Մենք անընդհատ ասում ենք, որ կրվանք, հո թուրքը չէր եկել էդ 2 պոստը գրավելու: Էն ժամանակ էլ եմ ասել, որ նրանք իրենց վրա էնքան վստահ էին, որ մտնելու էին՝ մաքրելով գնային, բայց չեն պատկերացրել, որ մեր տղերքը, մեր երեխեքը կգանգեն ու սենց կռիվ կտային»,-նշեց Սարոյանը:
Պատասխանելով մեկ այլ հարցի, որ ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովը, չի կարո՞ղ բացահայտել փաստեր, որով կկարողանան պատասխանատվության ենթարկել մի շարք պաշտոնատար անձանց, Սարոյանն ասաց, որ ինքն այնքան հանգիստ է Անդրանիկ Քոչարյանի հարցով, որ նա մինչև վերջ կգնա և ճշմարտությունը կասի:
Դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ իշխանության օրոք, զինվորներն անգամ պատշաճ ներքնազգեստ չունեին, սնունդը նորմալ չէր, իսկ այժմ 16 զորամաս բարձրակարգ սնունդ է ստանում, և ինչո՞ւ նախորդ իշխանությունն այս հարցով չէր զբաղվում, Սարոյանը պատասխանեց.
«Չեմ իմանում, օրինակ` ես սոված զինվոր կյանքում չեմ տեսել»:
Իսկ այն հարցին, թե նորմա՞լ է, որ գեներալ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրում ՌԴ-ից, Սարոյանն ասաց, որ Միհրան Պողոսյանից նման արարք չի հավատում:
«Իսկ ՌԴ-ից չի գալիս, որ չբռնեն, հենց եկավ, Նիկոլը կբռնի, հո ախմախ չի, որ գա»:
Երկրապահ կամավորական միության նախագահի փոփոխության հետ կապված ասաց, որ նորմալ է վերաբերում, իրենց տղաներից մեկը պիտի լիներ:
Նա նաև հերքեց, որ իրավապահ մարմինների հետ որևէ խնդիր ունի: «Հիշում եք, ես դեռ «Հանրապետական» խմբակցությունում էի, որ ասացի, որ էդ կաստուրկից բան չեմ կերել, ինձ մոտիկ չթողեցին: Մեկ տարի է անցել, բոլորը խոշորացույցի տակով անցել են: Եթե ինչ-որ բան արած լինեի, իմ հետևից էլ կգային: Իսկ եթե վատ բան կանեմ, թող իրավապահները ներխուժեն իմ տուն»,- ասաց գեներալը:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02