Քաղաքագետի խոսքով` ինքը պարզաբանում է իրականությունը, որովհետև վարչապետն իրեն ժամանակին մեծապես սատարած քաղաքագետի հետ մասնավոր շփման հանրայնացման փորձ է անում:
«Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով վարչապետ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը` ի նկատի ունենալով վարչապետ Փաշինյանի գրառումը, որտեղ առաջին մասն ակնհայտորեն վերաբերում է բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին, իսկ երկրորդը Հայկ Մարտիրոսյանին:
«Քանի որ երկրի վարչապետը իրեն ժամանակին մեծապես սատարած քաղաքագետի հետ մասնավոր շփման հանրայնացման փորձ է անում և այդ ընթացքում դիմում փաստերի էժան և տգեղ այլափոխման` դրանով խախտելով ներանձնական էթիկայի և ճշմարտախոսության բոլոր կանոնները, ապա հանուն ճշմարտության մենք կպարզաբանենք իրականությունը: Եվ չենք ներկայացնի Սոլթ Լեյք Սիթիի հանքի իր երեկվա բերած օրինակի պես իրականությունից շատ հեռու օրինակ, այլ կխոսենք փաստերով:
Ասեմ միայն, որ իրենից աշխատանք չեմ խնդրել: Առավել ևս «աղիողորմ»: Հերթական սուտն անակնկալի է բերում, երբ հասկանում ես, որ ոչ միայն քաղաքական, այլև մասնավոր դաշտում է այդպիսի հնարք կիրառվում»,–գրել է Մարտիրոսյանը:
Նա վարչապետի, իր խոսքով, «վարչապետին անվայել խիստ անձնական ստատուսի» և այսօր դատախազություն-ԱԱԾ նյութեր նախապատրաստելու և իրեն ԱԱԾ հրավիրելու միջև ուղղակի կապ է տեսնում:
«Հատկապես Ամուլսարի հարցում իրեն փաստորեն շատ անհարմարություններ պատճառող երկու անձանց, այդ թվում` ինձ, փոխանակ մասնագիտական դաշտում պատասխանելու` անձնական, ցածր որակումներով անդրադառնալուն զուգահեռ նրանց ԱԱԾ հրավիրելը դժվար է քաղաքական հալածանքի կամ ճնշման փորձ չորակելը»,–գրել է Մարտիրոսյանը:
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
14:09
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03