Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական RTL հեռուստաալիքին հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Ռուսաստան կատարած այցին, հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին, ՆԱՏՕ-ի վերաբերմունքին և այլ խնդիրներին առնչվող հարցերին:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber լրատվական կայքը, նախագահ Էրդողանը, ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքին անդրադառնալով, մասնավորապես ասել է. «ՆԱՏՕ-ն իր անդամին չպետք է միայնակ թողնի: Սիրիայի հետ սահմանին լուրջ խնդիրներ կան: Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ է ՆԱՏՕ-ն մեր կողքին լինելու»:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Եվրոպան անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել:
«Ակնկալում էինք, որ ինչպես եվրոպացիները Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության դեմ միախմբվեցին, այնպես էլ նույնը կանեին Թուրքիայի համար: Նվազագույնն անհրաժեշտ էր, որ եվրոպական երկրները մեկական ներկայացուցիչ ուղարկեին, սակայն դա չարվեց»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի հետ ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում «մեկ այլ ոգևորությամբ» նոր փուլ է սկսվում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել էին նախորդ տարվա նոյեմբերին ռուսական ինքնաթիռի վրա հարձակումից հետո: Գրեթե կես տարի անց` 2016թ. հունիսին, Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44