Ռուսաստանն Ուկրաինայի նախագահից իրական քայլեր է ակնկալում ոչ թե սոցիալական ցանցերում, այլ իրական կյանքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այս մասին ԱԳՆ ներկայացուցիչը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
«Ձեզնից ազդակներ են ակնկալում ոչ թե սոցցանցերում, այլ իրական կյանքում»,- մեկնաբանել է Զախարովան՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահի այն գրառմանը, որ Ռուսաստանը կկարողանա վերադառնալ G7-ի կազմ և իր տեղը գրավել բարձր դիվանագիտության օրակարգում՝ «Ղրիմի՝ Ուկրաինային վերադարձի, Դոնբասում մարտերի դադարեցման և քաղբանտարկյալների և գերեվարված նավաստիների ազատ արձակման դեպքում»:
Բացի այդ, նա նշել է, որ «Մինսկի համաձայնագրերը պաշտպանվել են Անվտանգության խորհրդի բանաձևով», և «Ուկրաինան պարտավոր է կատարել դրանք»:
Զախարովան հավելել է, որ եթե «բարձր դիվանագիտական օրակարգ» ասելով Զելենսկին նկատի ունի միջազգային հարթակները, ֆորումները, ապա բարձրագույն հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, «որին Ռուսաստանն իր մասնակցությունն ունի թե՛ օրակարգի ձևավորման, թե՛ համաշխարհային քաղաքականության իրականացման գործում»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի կազմ Ղրիմի վերադարձը, Դոնբասում մարտերի դադարեցումը և քաղբանտարկյալների և գերեվարված նավաստիների ազատ արձակումն ազդանշան կլինի առ այն, որ ՌԴ-ն պատրաստ է վերադառնալ G7-ի կազմ:
Զելենսկին նաև նշել էր, որ «2014 թվականի մարտից՝ Ռուսաստանի՝ G8-ին անդամակցության դադարեցումից ի վեր ոչինչ չի փոխվել. ուկրաինական Ղրիմը բռնազավթված է, ուկրաինական Դոնբասը մինչև հիմա տառապում է պատերազմից»:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02