Չինաստանում Չժան անունով տղամարդը 30 տարի տառապել է մշտական գլխացավից և էպիլեպտիկ նոպաներից, մինչև հայտնաբերել է, որ իր ուղեղում 10 սմ երկարությամբ որդ է բնակվում, հաղորդում է Asia One հարթակը:
Պարզվում է՝ մակաբույծը 59-ամյա տղամարդու ուղեղում վերքերի պատճառ է դարձել, ինչն էլ նման ախտանշանների է հանգեցրել:
Չժանը 1989թ.-ից ի վեր փորձել է գտնել իր էպիլեպսիկ նոպաների պատճառը: Առաջին անգամ նա նոպա է ունեցել տանը` խաղաթուղթ խաղալիս: Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ տղամարդու մոտ էպիլեպսիա են ախտորոշել և հակաէպիլեպտիկ դեղամիջոցներ նշանակել:
Չնայած դեղահաբերն օգտագործելուն՝ տղամարդու մոտ ժամանակ առ ժամանակ նոպաներ և գլխացավեր են եղել: Նա դրանց մեծ նշանակություն չի տվել մինչև 2015թ.-ը, երբ հայրենի գյուղում բռնկված հրդեհը մարելու փորձերին մասնակցելիս նրա մոտ ուժեղ նոպա է սկսվել: Դեպքից հետո Չժանի ախտանշանները գնալով վատացել են, սակայն բժիշկները շարունակել են նրան նույն ախտորոշումը տալ:
Անցած ամիս Guangdong 999 հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է հայտնաբերել չինացու էպիլեպտիկ նոպաների իրական պատճառը: Վիրահատության արդյունքում 10 սմ երկարությամբ որդը հաջողությամբ հեռացվել է նրա ուղեղից: Բժիշկների խոսքով՝ մակաբույծը, հավանաբար, տղամարդու ուղեղ է թափանցել գետից կեղտոտ ջուր խմելու հետևանքով:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02