Թուրքիայի իշխանությունները երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո հետ են կանչել 208 դիվանագետի:
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` նշելով, որ նրանցից 32-ը Թուրքիա չեն վերադարձել:
Չավուշօղլուն, նշելով, որ որոշ դիվանագետներ փախել են այլ երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ, ասել է. «Մենք կապի մեջ ենք այն երկրների հետ, ուր նրանք փախել են, և նրանց արտահանձնման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հունաստանում աշխատող երկու թուրք ռազմական կցորդներն ընտանիքների հետ անհետացել են այն բանից հետո, երբ Անկարան նրանց հետ է կանչել: Համաձայն հունական ԶԼՄ-ների՝ նրանք, հավանաբար, ընտանիքիների հետ Իտալիա են փախել:
Թուրքիայի իշխանությունները երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պաշտոններից հեռացրել, ձերբակալել կամ քրեական գործ են հարուցել ավելի քան 60 հազար զինծառայողների, ոստիկանների, դատավորների, ուսուցիչների և քաղծառայողների նկատմամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02