Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ֆրանսիական Բիարիցում անցկացվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում չի ցանկացել հանդիպել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Դեռ շատ վաղ է»,- մեկնաբանել է Թրամփը հնարավոր հանդիպումը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է իրեն հավանություն տալ G7-ի գագաթնաժողովին Զարիֆի այցին:
Նա հավելել է, որ ցանկանում է Իրանը տեսնել ուժեղ պետություն և «չի ձգտում այդ երկրում իշխանափոխության»:
Զարիֆի կիրակնօրյա այցը Ֆրանսիա անսպասելի է եղել. նա անցած ուրբաթ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելով միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել էին դեռևս անցած տարի, երբ ամերիկյան կողմը լքել էր Իրանի հետ միջուկային պայմանագիրը: Իրավիճակը նոր զարգացումներ էր ստացել մայիսին՝ այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում Սաուդյան Արաբիայի 4 նավթային լցանավեր հարձակման էին ենթարկվել: Հունիսին լցանավերի վրա հարձակումը կրկնվել էր Օմանի ծոցում: Վաշինգտոնն այս դեպքերի համար Թեհրանին է մեղադրում, որն իր հերթին հերքում է դրանք: Ավելի ուշ Իրանում ամերիկյան անօդաչու սարք էր ոչնչացվել, ինչին ի պատասպխան Թրամփը որոշել էր հարված հասցնել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել էր:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44