«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերյան քաղաքի ավտոկայանի տարածքը դարձել է կռվախնձոր իշխանական կուսակցության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանը «Հայավտոկայարան» ՓԲԸ-ից մոտ 3 ամիս առաջ վարձակալությամբ ձեռք է բերել Նոյեմբերյանի ավոտոկայարանի շենքի տարածքը, վերանորոգել այն:
Սակայն «Հայավտոկայարան» ՓԲԸ իրավաբան Արթուր Օհանյանը շարունակում է դժգոհել իրավիճակից: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Նոյեմբերյանից սկիզբ առնող երթուղիների սեփականատերերը իրենց ընկերության հետ ավտոկայարանի տարածքն օգտագործելու վերաբերյալ պայմանագրեր չեն կնքել, սպասարկման վարձ չեն մուծում, քանի որ ավտոկայան, որպես այդպիսին, չի գործում Նոյեմբերյանում:
Նոյեմբերյան քաղաքի և հարևան գյուղերի բնակիչներն այսօր դժգոհում են, որ ավտոկայարանի սպասասրահն այլևս չկա, ամառվա շոգին և տեղումների ժամանակ ուղևորները պատսպարվելու տեղ չունեն: Բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք:
Ավտոկայանի տարածքի վարձակալները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ պայմանները: Եվ այս իրավիճակը դժգոհություն է հասունացրել նաև իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության ներսում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոյեմբերյանի կազմակերպության ակտիվիստ Սուրեն Անանյանը, Նոյեմբերյանի շատ բնակիչների հետ նախաձեռնել է Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքը որպես ավտոկայարան պահպանելու շարժում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաև Սուրեն Անանյանի հետ, որը հայտնեց. «Իմ տեսակետն անփոփոխ է: Նոյեմբերյանի ավտոկայանում պետք է գործի սպասասրահ»: Մեր հարցին` արյդո՞ք ՔՊ-ում տեղյակ են խնդրի մասին, պատասխանեց. «ՔՊ-ում տեղյակ են, սակայն չեն միջամտում»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02