Earth Alliance բնապահպանական խումբը, որի համահիմնադիրն է նաև հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, անցյալ շաբաթ հայտարարել է, որ 5 մլն դոլար կտրամադրի Ամազոնի անտառային հրդեհները մարելու համար, գրում է The Guardian-ը:
Դրամական ռեսուրսները կտրամադրվեն «Երկիր մոլորակի «թոքերը» պաշտպանելու հիմնական միջոցների ձեռնարկման համար», հաղորդել է խումբը՝ կոչ անելով հանրությանը նույնպես նվիրատվություններ կատարել:
«Այս միջոցներն անմիջապես կուղղվեն մեր տեղացի գործընկերներին և տեղական համայնքներին, որոնք պաշտպանում են Ամազոնը, վայրի բնության անհավատալի բազմազանությունը և ընդհանուր առմամբ Երկիր մոլորակի առողջությունը»,- ասված է խմբի հայտարարության մեջ:
«Ամազոնի արևադարձային անտառների ոչնչացմամբ ածխաթթու գազն արագորեն արտանետվում է մթնոլորտ՝ ոչնչացնելով էկոհամակարգը, որն ամեն տարի միլիոնավոր տոննա ածխաթթու գազ է կլանում և մոլորակը պաշտպանում կլիմայական ճգնաժամից»,- հայտնել է Earth Alliance խումբը և հավելել, որ Ամազոնի բնիկ ժողովուրդների մշակութային գոյատևման, ինքնորոշման և բարեկեցության համար պետք է անհապաղ մարել հրդեհները:
Դերասանը դրամական աջակցության մասին հայտնել է Instagram-ում:
«Երկիր մոլորակի «թոքերն» այրվում են: Բրազիլիայի Ամազոնի անտառները՝ 1 մլն բնիկ ժողովրդի և 3 միլիոն կենդանատեսակների և բուսատեսակների «տունը», ուղիղ երկու շաբաթ է՝ այրվում է»,- գրել է դերասանը:
Նշենք, որ բնապահպանական խումբը ստեղծվել է Դի Կապրիոյի և միլիարդատերեր Լորեն Փաուել Ջոբսի և Բրայան Շեթի կողմից:
Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:
Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02