ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ուկրաինական առաջնորդ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել զերծ մնալ Ռուսաստանի հետ լարվածության սրումից: Այդ մասին նա հայտնել է պետության ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել ուրբաթ` օգոստոսի 12-ին, հայտնում է Սպիտակ տան կայքը:
Կողմերը «քննարկել են ղրիմյան թերակղզում իրավիճակը»: «Փոխնախագահը նախագահ Պորոշենկոյին կոչ է արել իր ներդրումն ունենալ լարվածության սրումից խուսափելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ: Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն ռուսաստանյան կողմին կոչ է արել նույնն անել:
Բացի այդ, քաղաքական գործիչները դարձյալ հայտարարել են, որ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար անհրաժեշտ է քաղաքական եւ դիվանագիտական միջոցներ օգտագործել: Նրանց կարծիքով, հիմնական միջոցը մինսկյան համաձայնագրերի իրականացումն է:
Ուկրաինայի նախագահի կայքը հաղորդում է, որ Ուկրաինական պետության ղեկավարն ընդգծել է Ուկրաինայի ձգտումը` խուսափել Մոսկվայի անհիմն մեղադրանքների հետեւանքով լարվածության աճից:
Միաժամանակ Պորոշենկոն ընդգծել է, որ «Ռուսաստանի կողմից վերջերս արված կեղծ հայտարարությունները օկուպացված Ղրիմում Ուկրաինայի կողմից ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ հիբրիդային սադրանք է եւ Ռուսաստանի հետագա ագրեսիվ գործողություններն արդարացնելու հերթական փորձը»:
«Այս համատեքստում նշվել է, որ կարեւոր է թույլ չտալ, որ Մոսկվան Ղրիմի իրավիճակը որպես պատրվակ օգտագործի հերթական անգամ Մինսկյան համաձայնագրերը չկատարելու համար: Կողմերը համաձայնել են, որ կարեւոր է շարունակել երկխոսությունը Նորմանդական ձեւաչափում», - ասված է հաղորդագրության մեջ:
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44