Արսենի համար առաջին «խնդիրը» համարում են միայն այն, որ իմ տղան է: Այս մասին նշեց Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյան-Կարապետ Չալյան հակամարտությանը և այն պնդումներին, որ Ջուլֆալակյանն իր որդուն է ուղարկում միջազգային մրցումներին։
Նշենք, որ այսօր հրավիրված ասուլիսին Լևոն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ հրաժարվում է Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ որոշ մարզիկների կազմակերպած դավադրության պատճառով։
«Ես անձամբ հպարտանում եմ, որ ունեմ նման որդի և հստակ համոզված եմ, որ իմ որդին էլ է հպարտանում։ Ինչ մնում է մյուս հարցերին, փաստերով խոսենք. Արսեն Ջուլֆալակյանը օֆիցիալ մրցումներից 13 մեդալ է բերել տարբեր գույների, վատագույն դեպքում, եթե մեդալ էլ չի վերցրել, ինքը չորրորդ կամ հինգերորդ տեղ է վերցրել։ Կարապետ Չալյանի լավագույն արդյունքը եղել է 2016-ի Եվրոպայի առաջնությանը Ռիգայում, եղել է բրոնզե մեդալակիր, դրանից հետո հնարավորություն է տրվել նրան մասնակցել 2017-ի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և շատ անհաջող է մասնակցել»,-ասաց Ջուլֆալակյանը և նշեց, որ 2018-ին էլ է Չալյան հնարավորություն տրվել և նույն պատմությունը կրկնվել է՝ պարտություն։
«Այս ամեն ինչից ելնելով՝ ո՞նց եք պատկերացնում, եթե մարզիկը երկու տարի անընդմեջ բոլոր հնարավորությունները չի կարողանում օգտագործել և Արսեն Ջուլֆալակյանը նորից մասնակցում է 2019թ-ի Եվրոպայի առաջնությանը և անմիջապես նորից վերադառնում է բրոնզե մեդալով, ձեր կարծիքով՝ որպես լոգիկա, ոչ թե մասնագետ, ո՞նց եք պատկերացնում, ո՞ւմ է տրվում առավելություն»,-ասաց նա։
Իսկ հարցին, թե ինչպես է ստացվել, որ Կարապետին հաջողվում է անձնական գոտեմարտերում Արսենի նկատմամբ առավելության հասնել, Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ ՀՀ-ի առաջնությանը տգեղ և անարդար ձևով հաղթանակի հասավ Կարապետ Չալյանը: Ըստ Ջուլֆալակյանի՝ գուցե մարզիկներն իրար հետ աշխատում են, մեկը մյուսին լավ է ուսումնասիրել և ինչ-որ տեղ ստացվում է կորզել հաղթանակը. «Արսենն իրականում պարտվել է մի մրցաշարում՝ Բուլղարիայի»:
Ասուլիսին ներկա էր նաև Արսեն Ջուլֆալակյանը, ով նշեց, որ ինչպես հոր համար ինքն է հպարտություն, այնպես էլ իր համար` հայրը: Իսկ կմասնակցի պաշտոնական մրցումներին, թե ոչ` նշեց, որ իր միակ նպատակն անփոփոխ է` պայքարելու է մինչև առնվազն 2020 թ. մինչև ուղեգիր ստանա. «Հավքականի կազմում կմասնակցեմ, թե առանձին՝ կորոշենք ես և իմ անձնական մարզիչները՝ Լևոն և Արամ Ջուլֆալակյանները»:
23:43
22:44
21:42
21:03
20:20
19:38
19:04
18:46
18:34
18:15
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44