Այժմ մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ոչ մի հարցում բովանդակային քննարկում չենք ունենում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի հետ զրույցում, քննարկելով Ամուլսարի թեման, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտորեն սև ու սպիտակի բաժանված այս իրավիճակում բարդ է ինչ-որ փորձաքննություններով ինչ-որ բաների հասնել: «Մեզ շատ են հարցնում մեր դիրքորոշման մասին: 2017 թ․ 2 հայտարարություն է եղել. Մանե Թանդիլյանի կողմից մեր դիրքորոշումը ներկայացվել է։ Բնականաբար, դա եղել է բացասական: Այնուհետև 2018 թ․ ընտրությունների ժամանակ մենք հանդիպում ենք ունեցել պահապանների հետ հենակետերում: Այնտեղ խոսել ու քննարկել ենք, և ասել են, որ մենք ձեր կողքին ենք լինելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ իրենց համար «ԷԼԱՐԴ» ընկերությունն ընտրվել է կասկածելի ճանապարհով և դա այն փորձառու ընկերությունը չէր, որ պետք է եզրակացություն տար: «Ամեն դեպքում այդ փորձաքննության հիման վրա իշխանությունների կողմից փորձ արվեց դրական աուրա ձևավորել և հանքը վերաբացել, բայց դա չստացվեց և, որքանով որ հասկանում եմ, իշխանությունները գնում են նոր ՇՄԱԳ-ի, այսինքն՝ Շրջակա միջավայրի նախարարությունը նոր համալիր փորձաքննություն պիտի իրականացնի, որը, եթե չհամապատասխանի նախորդ տրվածին, ապա, կարելի է ասել, նախարարությունն ու նախարարը լուրջ խնդիրներ են ունենալու: Նվազագույնը՝ գոնե պիտի հրաժարական տա», - ասաց Մարուքյանը:
Նրա կարծիքով՝ իշխանությունն այժմ կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ և, եթե տվյալ ընկերությունը հնարավորություն ունի դատական գործ սկսել ՀՀ-ի դեմ, ապա իշխանությունը մի կողմից կանգնած է այդ գումարը վճարելու, մյուս կողմից՝ հանքը վերաբացելու և բնապահպանական աղետալի հետևանքներ ունենալու խնդիրների առջև: Մարուքյանի խոսքով՝ իշխանությունը, բնականաբար, մտածում է իր ռեյտինգի և դրա կորստի մասին:
«Ես գտնում եմ, որ հանքը մեկուկես տարի է՝ փակ է, ինչ վնաս կրելու էր, արդեն կրել է, կապալառուներն ու ենթակապալառուներն էլ արդեն վնասներ կրել են և այժմ վերաբացելն այլևս նպատակահարմար չէ և չի ստացվելու»,- ասաց Մարուքյանը:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55