Հանքերը, հանքարդյունաբերությունը այսօրվա Հայաստանում համաչափ տարածքային զարգացման հետ կապ չունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի հետ զրույցում քննարկելով Ամուլսարի թեման, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, Հայաստանում հանքարդյունաբերությունը ոչ մի կերպ չեն կարող հիմնավորել համաչափ տարածքային զարգացմամբ:
«Մենք առաջարկել ենք նախագիծ, որ եկամտահարկի վերադարձով նաև մարզերում իրականացվի բնակարանային ծրագիր, սակայն երկրորդական շուկայի բնակարաններով: Իսկ մարզերում ինչո՞ւ չկան նորակառույցներ՝ որովհետև մեկ քառակուսի մետրի գինը շատ ցածր է, հետևաբար բնակարանաշինություն չի իրականացվում: Այն օրենքը, որ հիմա գործում է՝ եկամտահարկի վերադարձով, հիփոթեքային վարկով կառուցապատողից տուն գնել, դա գործում է միայն Երևանում: Ստացվում է, որ մարզի քաղաքացիները չեն կարող իրենց մոտ տուն գնել, տեղափոխվում են Երևան և կրկին տեղի է ունենում կենտրոնացում»,- ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով, իրենք այդ նախագիծը ներկայացրել են, բուռն քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովում, ասել են, որ եթե այդ պահին դնեն քվեարկության, ապա կմերժվի և խոստացան լսումներ կազմակերպել: Նա նշեց ասաց, որ տնտեսական հանձնաժողովում հետաձգեցին այս հարցը և մինչև օրս ոչ մի քննարկում չի եղել:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02