Կոռուպցիայի համար մեղադրվող Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի դատական գործով դատախազը չորեքշաբթի իր ելույթում հայտարարել է, որ ամբաստանյալն իր անձնական ներկայացուցչի միջոցով մի քանի հարյուր միլիոն դոլար է գողացել 1MDB պետական ներդրումային հիմնադրամի հաշիվներից՝ փոխանցելով այդ գումարն իր անձնական հաշիվներին, հաղորդում է The Star թերթի համացանցային տարբերակը:
Պետական ներդրումային հիմնադրամից միլիարդների հասնող յուրացումների վերաբերյալ դատավարությունը, որում որպես մեղադրյալ ներգրավված են նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը, ֆինանսիստ Լոու Տեկ Չժոն և նախկին վարչապետի մի խումբ մտերիմ օգնականներ, մեկնարկել է չորեքշաբթի՝ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի դատարանում: Թերթը նշում է, որ ֆինանսիստ Լոու Տեկ Չժոն ներկա պահին թաքնվում է արդարադատությունից:
Նաջիբ Ռազակի կառավարության կողմից իր ղեկավարման առաջին տարիներին ստեղծված 1MDB ներդրումային հիմնադրամներից յուրացումների վերաբերյալ քրեական գործը միաժամանակ քննվում է Մալայզիայում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և մի շարք այլ երկրներում: Ըստ մեղադրական վարկածի՝ ֆինանսիստ Լոու Տեկ Չժոն, փաստացի ղեկավարելով հիմնադրամը Մալայզիայի նախկին կառավարության անունից, դրա հաշիվներից տարբեր երկրներում բացված կեղծ ընկերությունների և հաշիվների միջոցով իր և նախկին վարչապետի օգտին դուրս է գրել մոտ 4 միլիարդ դոլար: Մասնավորապես, 1MDB հիմնադրամից գողացված գումարներն օգտագործվել են Հոլիվուդում «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի (Լեոնարդո դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ) արտադրության ֆինանսավորման նպատակով, ինչպես նաև այլ կինոնախագծերում:
Մալայզիայի նախկին վարչապետը և իր կինը ձերբակալվել էին անցած տարվա ամռանը և այժմ գրավի դիմաց ժամանակավորապես գտնվում են ազատության մեջ:
Պետական հիմնադրամից յուրացումների հետ կապված սկանդալը դարձել է 2018թ․ մայիսին Մալայզիայում կայացած համապետական ընտրություններում Նաջիբ Ռազակի գլխավորած իշխող կոալիցիայի պարտության հիմնական պատճառներից մեկը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02