ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կիսում է այն կարծիքները, որ իշխանությունները Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված աղմուկից հասարակությանը շեղելու համար նոր աղմկահարույց ձերբակալությունների են գնում։
«Հասկանալի է, որ ցանկացած հասարակության մեջ կա որոշակի շերտ, որոնք վերջերս Պողոս անունն են ստացել, երբ չափազանց լավ են զգում, որ ուրիշին վատ է լինում։ Հիմա այս զանգվածը, որ իշխանափոխության աջակիցներն էին, նրանց պահելու համար կարելի է ամենազանազան ձերբակալություններ իրականացնել՝ առանց հիմնավորումների, թե ինչի համար»,-ասաց նա։
Անդրադառնալով նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը՝ նա նշեց, որ իր համար զարմանալի է ձերբակալության համար ընտրված ժամանակը։ «Կարելի էր երեկ անել, հավանաբար, հարմար չէր, և այսօր այդ զանգվածին ուրախացնելու համար, իհարկե, կարելի է ձերբակալել»,-ասաց նա։
Բոստանջյանը, խոսելով Ամուլսարի հանքի շահագործման մասին, նշեց, որ տրամաբանական է, երբ վեճը տնտեսագետների և բնապահպանների միջև է։ «Իրենց կարծիքը հարյուր տոկոսով տարբեր ուղղություններով պետք է լինի, բնապահպանները էկոլոգիական վնասների մասին են խոսում, տնտեսագետները՝ տնտեսությունը զարգացնելու և խթանելու։ Երկու կողմի վեճից բացի՝ ակնհայտ է, որ Ամուլսարի բազմաթիվ շահեր կիզակետվել են, ոչ միայն ներքին, այլ նաև դրսից եկող շահառուների համար, և ամեն մեկն իր մեկնաբանությունն է տալիս՝ հիմնավորելով իր տեսակետը, բայց բոլոր պարագաներում ես հասկանում եմ, որ Ամուլսարը երկրի համար էկոլոգիական առումով մեծ վտանգ է ներկայացնում»,-ասաց նա։
Բոստանջյանը նշեց, որ հանքը ամայի տարածքում չէ։ «Ջերմուկի մասին է խոսքը, որը առողջարանային հանգիստ անցկացնելու տեղանք է, որը փոքր երկրի համար կլինի ազգային կորուստ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է փորձագիտական եզրակացություններին, տնտեսագետը նշեց, որ դա չի ընդունում, քանի որ ուժեղ կողմ հանդիսացող ընկերության համար խնդիր չէ սուղ հնարավորություններ ունեցող երկրին փող տալ և դրական եզրակացություն ստանալ։ «Եվ հետո, եթե հանքը չէր աշխատելու, մեկուկես տարի դեգերումներն ինչի համար էին»,-ասաց նա։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02