Հայաստանը հետևողական է իր դիրքորոշումներում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի մասին:
«Որևէ նոր բան... մենք խոսել ենք կարգավիճակի մասին: Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու, որ ավելի լայն ենք խոսել, բայց միշտ նույն բանի մասին ենք խոսել: Մենք ունենք մեր դիրքորոշումները, մեր մոտեցումները, խոսել ենք, թե ինչ է նշանակում կարգավիճակ, անվտանգություն, ինչ է նշանակում «խաղաղությանը այլընտրանք չկա», ինչ է նշանակում Ղարաբաղի մասնակցություն... Այս ամենի մասին խոսել ենք: Վարչապետը խոսել է դրա մասին Ստեփանակերտում, խոսել է իր առաջարկած կոնսենսուսների մասին: Այդ առումով՝ մենք չափազանց հետևողական ենք: Բոլոր մեկնաբանությունները, որոնք անցնում են քաղաքավարության չափերը, անընդունելի են»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ բանակցային գործընթացը, իր գնահատմամբ, բավական դինամիկ է եղել այս տարվա ընթացքում: «Մենք անցյալ տարվա մայիսից սկսած որևէ ընդմիջում չենք վերցրել, որևէ խնդիր չենք ունեցել անմիջապես ներգրավվելու: Մենք մոտակա ժամանակներս ծրագրում ենք հանդիպում: Երկրի ղեկավարների մակարդակով չեմ կարող ասել, որ հանդիպում ծրագրում ենք: Հիմա մեր նպատակը ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում ծրագրելն է»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02