Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի և այս հարցում հետևողական է և շարունակելու է լինել հետևողական։ Այս մասին Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ մենք ասում ենք, որ ՀՀ-ից կարողացել ենք արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, դրա, ըստ էության, արձանագրումը երևում է հանրության արձագանքից, որովհետև այս փաստաթղթերում ես տեսա տվյալ, որ մայիսին տեղի ունեցած հարցումներով ՀՀ քաղաքացիների ավելի քան 84 տոկոսը արձանագրել է, որ ինքը ականատես չի եղել, չի առնչվել կոռուպցիոն դեպքերի, սա շատ կարևոր արձանագրում է։ Բայց նաև ես ուզում եմ արձանագրել, որ այս ընթացքում՝ վերջին 1 տարվա ընթացքում, կոռուպցիայի դեմ պայքարի առումով ունենք որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ և բարդություններ այն մասով, որ կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները, քննությունները և առավել ևս կոռուպցիայի արդյունքում հասցվածի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով և մասշտաբներով, ինչը մենք և հանրությունն իրավունք ունենք ակնկալել, և այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ»,–նշեց նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է կոռուպցիայի դեմ ընթացիկ պայքարն ուժեղացնել ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ստեղծմամբ. «Պետք է շատ հետևողական գտնվենք, որ կոռուպցիայի դեմ ընթացիկ պայքարն ուժեղացնենք ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ստեղծմամբ։ Այս ընթացքում բավականին ծավալուն և որակյալ աշխատանք են արել՝ կողմնորոշվելու մեր հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունների մեջ և արձանագրելու, թե մենք ինչպես ենք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի հետագա ինստիտուցիոնալ զարգացումը։ Քաղաքական արձանագրումն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական, և այստեղ կոմպրոմիսները բացառվում են։ Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ ՀՀ–ում պետք է ձևավորվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն։ Մենք այսօր քննարկելու ենք հակակոռուպցիոն ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը, սա դեռ կառավարության որոշում պետք է դառնա, պետք է շրջանառվի, բայց, կարծում ենք, արդեն առկա է մի փաստաթուղթ, որի հենքի վրա մենք կարող ենք շատ լուրջ և կոնկրետ աշխատանք իրականացնել»։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02