Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է անկեղծ և բարեկամական մթնոլորտում քննարկել բելառուսա-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերը, գրում է «Բելտա»-ն:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ կողմերն արդեն ունեն երկկողմ հարաբերությունների «վերաթողարկման» որոշակի պատմություն:
«Ես կառաջարկեի բացահայտ, նույնիսկ բարեկամական մթնոլորտում քննարկել մեր հարաբերություններին առնչվող հարցերը: Թող դրանք տհաճ լինեն Բելառուսի համար, սակայն Դուք պետք է դրանք ներկայացնեք: Ես էլ մեր հետագա համագործակցության համար անկեղծորեն կներկայացնեմ այն հարցերը, որոնք անհրաժեշտ եմ համարում, որոնցից որոշները կարող են այդքան էլ հաճելի չլինել ԱՄՆ-ի համար: Դա թույլ կտա հետագայում ստեղծել հարաբերությունների այն հիմքը, որը պետք է լինի մեր միջև»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ չնայած ամերիկացի պաշտոնյայի այցի շուրջ ստեղծված այս ամբողջ աղմուկին՝ դրական շատ բան կա, օրինակ այն, որ «մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման պահից ի վեր մշտապես առաջարկել ենք փակել այս վատ էջը և նոր էջից սկսել»:
Նա նշել է, որ Բոլթոնի այցը Բելառուս պատմական է: Հիշեցնենք, որ Բոլթոնը համարվում է վերջին 20 տարում Բելառուս այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականն էլ նշել է, որ կարծում է՝ իրենք կարող են ընդհանուր լեզու գտնել:
Նախատեսված 45 րոպե տևողությամբ հանդիպման փոխարեն Լուկաշենկոն ու Բոլթոնը շփվել են ավելի քան 2,5 ժամ:

15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02