Շվեյցարիայում ստացած վնասվածքներից մահացել է գնացքի ուղևորների վրա հարձակում գործած տղամարդը։ Այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը: «Հարձակման մեջ մեղադրվող Շվեյցարիայի 27-ամյա քաղաքացին մահացել է վնասվածքներից»,- ասված է տեղի ոստիկանության հայտարարությունում։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հիվանդանոցում մահացել է շաբաթ օրը գնացքի վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ վիրավորված կինը։ Նա 34 տարեկան էր։ Ծայրահեղ ծանր վիճակում է մնում գնացքի ևս երեք ուղևոր։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը 14:20-ին Շվեյցարիայի քաղաքացին դյուրավառ հեղուկի օգնությամբ հրդեհել է գնացքը Շվեյցարիայի հյուսիս-արևելքում գտնվող Սանկտ-Գալեն կանտոնի Սալեզ կայարանի մոտակայքում։ Ոստիկանությունում նշել են, որ տղամարդը նաև զինված է եղել դանակով։ Սանկտ-Գալեն կանտոնի դատախազությունը գնացքի ուղևորների վրա զինված տղամարդու հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցել։ Ոստիկանությունը միտված չէ կապել միջադեպն ահաբեկչության հետ։ Հարձակման հետևանքով յոթ մարդ այրվածքներ և դանակից վնասվածքներ է ստացել, այդ թվում և ծանր վնասվածքներ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վիրավորների թվում է նաև վեցամյա մի երեխա։
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44