ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ
Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին: Շնորհավորելով Արցախի Նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարևորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, Նախագահ Բակո Սահակյանի առանձնահատուկ դերակատարմանը Արցախի պետականության ամրապնդման գործում:
Նախագահ Քոչարյանը նաև հանդես է եկել արցախցիներին ուղղված շնորհավորական ուղերձով, որի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Սիրելի արցախցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը, մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց և հերոսաբար զենքով պաշտպանեց այն: Ջերմությամբ և հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու և պայքարելու հանուն հաղթանակի և անկախ պետականության կայացման:
Այս պատմական օրը ևս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, ովքեր իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը: Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
2 սեպտեմբերի 2019 թ
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02