ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԱՀ ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Ղահրամյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում.
Գագիկ Ղահրամանյանը ծնվել է 1972թ. նոյեմբերի 30-ին՝ Ստեփանակերտ քաղաքում: 1997թ. ավարտել է ԱրՊՀ-ի ՆԶՊ և ֆիզկուլտուրա բաժինը, իսկ 2009թ.` «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում: 1999թ. սեպտեմբերի 13-ին նշանակվել է ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնում: 2000թ. մարտի 10-ին նշանակվել է ԼՂՀ ՊԲ «Ն» զորամասի հրամանատարի տեղակալի, ինքը և շտաբի պետի պաշտոնին: 2002թ. ապրիլի 1-ին նշանակվել է ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ծառայության պետի տեղակալի, ինքը և հատուկ միջոցառումների կազմակերպման բաժնի պետի պաշտոնում: 2005թ. ապրիլի 1-ից մինչև 2007թ. հոկտեմբերի 5-ը ծառայել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում: 2007թ. հոկտեմբերի 5-ից գլխավորում էր ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը: ԼՂՀ նախագահի 2013թ. ապրիլի 19-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում:
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախյան ազատամարտին: ԼՂՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Երախտագիտություն» մեդալով։ Պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 2-րդ և 3-րդ աստիճանի, «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն», «Մարտական համագործակցության համար», «Հայրենյաց պաշտպան», «Մարտական զորակցություն» և «Օրենքի պատվար», ՀՀ ոստիկանության «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալներով:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44