Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով 168.am-ը, հարցին, ինչպե՞ս կմեկնաբանեք Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ու ձևակերպումները, ըստ որոնց՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արցախյան ընտրությունները երկու հասարակական կազմակերպությունների կողմից դիտարկելն «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը», թե՝ «Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են» և «ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական», Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է.
«Նախ` հայաստանյան կազմակերպությունների կողմից արցախյան ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու գաղափարը համաձայնեցված է Արցախի իշխանությունների հետ: Ցանկացած ժողովրդավարական պետություն ինքն է շահագրգիռ, որ իր մոտ տեղի ունեցող ընտրություններին հնարավորինս շատ դիտորդներ մասնակցեն, որովհետև դա մեծացնում է ոչ միայն ընտրությունների վստահելիությունը, այլև տվյալ երկրի միջազգային հեղինակությունը, և հույս ունենք, որ Արցախում կայանալիք ՏԻՄ և համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի իշխանությունները կհրավիրեն միջազգային դիտորդների:
Բացի դա, ՀՀ վարչապետը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդի առաջ պարտավորվել է լինել նրանց ազատ կամարտահայտման երաշխավորը, ինչը ցնծությամբ է ընդունվել հավաքի բազմահազար մասնակիցների կողմից: Եվ վերը նշված որոշումն այդ պարտավորության կատարմանն ուղղված քայլերից է:
Ինչ վերաբերում է նրան, որ Վիտալի Բալասանյանը վարչապետ Փաշինյանին մեղադրում է իշխանությունը բռնազավթելու մեջ, դա ըստ էության նշանակում է, որ Բալասանյանը Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ, որովհետև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Իսկ ժողովրդին իշխանություն բռնազավթելու մեջ կարող է մեղադրել միայն կեղծիքների, սպանությունների, կոռուպցիայի միջոցով իշխանությունը նախկինում բռնազավթած և ներկայումս իր դատին սպասող մարգինալ խմբակի կողմից ոգեշնչված անձը»:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02