Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Լուսանկար հայ զինվորի հետ` սրիկա ու ավանտյուրիստ պաշտոնյաների սիրելի «ինդուլգենցիան»` անփոփոխ բոլոր ժամանակներում:
Մարդ իր աչքերին չի հավատում. հայ զինվորը` մեր աչքի լույսը, զինվորական պատիվ է տալիս… կարգին Հայկոյի՞ն: Զինծառայության ներքին կանոնագրքերը նման բան նախատեսո՞ւմ են` պատիվ տալ քաղաքացիական պաշտոնյայի, անգամ, եթե դա Երևանի քաղաքապետն է:
Հ.Գ. Պարոն Տոնոյա՛ն, պարո՛ն Դավթյան, մի՛ թողեք բանակը էժան ինքնագովազդի առարկա դառնա քամու բերած ամեն մի թեթևսոլիկ անցորդի ձեռքում»: