«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ երեկ ծառայողական քննություն է սկսվել: Հիշեցնենք․ նա «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության հիման վրա կանաչ լույս էր վառել «Լիդիան»-ի առաջ։ Եվ հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու հենց Իվանյանը, որը սխալ տեղեկություններ է տվել վարչապետին եւ սխալ եզրակացության է հանգել։ Օրերս հայտնի դարձավ նաեւ, որ Յուրա Իվանյանը եւ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են, իսկ վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Իվանյանն ու Գրիգորյանները վերջին տարիներին չեն շփվում միմյանց հետ, անգամ չեն բարեւում։ Նրանց հարաբերությունները փչացել են ինչ-որ տարածքի հետ կապված կոնֆլիկտից հետո։ Կավարտվի՞ արդյոք ծառայողական քննությունը պաշտոնանկություններով, Քննչական կոմիտեի մեր աղբյուրը կտրուկ բացառեց, ավելին՝ այստեղ վստահ են, որ ծառայողական քննությամբ էլ ոչ մի կասկածելի բան չի բացահայտվի։ Ի դեպ, քննությունը կտեւի 10 օր, այդ ընթացքում հարցաքննության կկանչվեն Ամուլսարի գործով քննչական խմբի բոլոր ներկայացուցիչները՝ 5 քննիչ։ Կառգրավվի նաեւ Յուրի Իվանյանի հեռախոսը, եւ կստուգվեն բոլոր ինֆորմացիաները»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02