Դոնալդ Թրամփի օգնականները Վաշինգթոնի Աֆրոամերիկյան պատմության և մշակույթի ազգային թանգարանին խնդրել են ԱՄՆ նախագահի թանգարան անձնական այցի ընթացքում նրան «ոչ մի բարդ բան» չցուցադրել: Այս մասին, ինչպես հաղորդել է The Washington Post-ն անցած շաբաթավերջին, պատմել է Սմիթսոնի ինստիտուտի ղեկավար Լոնի Բանչն իր հրատարակման պատրաստվող հուշերում:
Թրամփն այցելել է թանգարան 2017-ի փետրվարին՝ երդմնակալության արարողությունից մեկ ամիս անց: Մինչ Թրամփի պաշտոնը ստանձնելը՝ նրա օգնականները դիմել են նոր բացված թանգարանին, որի տնօրենն այդ ժամանակ Բանչն էր, նոր ընտրված նախագահի համար պատկերասրահ մասնավոր այց կազմակերպելու խնդրանքով: Բանչը պնդում է, որ Թրամփը ցանկություն է հայտնել թանգարան այցելել ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի օրը և խնդրել է, որ իր «այցի» ընթացքում թանգարանը փակել այլ այցելուների համար:
«Թանգարանի բացման պահից Մարտին Լյութերի առաջին օրն այցելուներին չթողնելու գաղափարն այն չէր, ինչին ես կարող էի համաձայնել»,- մեջբերում է The Washington Post-ը Բանչի խոսքերը:
Ի վերջո, շրջայցը կազմակերպվեց մյուս օրը: Թրամփի այցից առաջ նրա օգնականները Բանչին ասել են, որ նա «վատ տրամադրություն ունի և չի ցանկանում որևէ բարդ բան տեսնել»: Այնուամենայնիվ, ըստ The Washington Post-ի, Բանչը շրջագայությունը սկսել է պատմության պատկերասրահով, որն ի թիվս այլ բաների, նվիրված էր ստրկավաճառությանն աշխարհում: «Իմ գործը չէ պատմության եզրերն ավելի հարթ դարձնելը, նույնիսկ երբ խոսքը վերաբերում է նախագահին»,- գրել է Բանչն իր գրքում:
Բանչը նշել է, որ ցուցանմուշների մի մասը մեծ հետաքրքրություն է առաջացրել Թրամփի մոտ: Մասնավորապես, նրան հիացրել է ցուցահանդեսի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամադ Ալիին, ինչպես նաև ամերիկացի նյարդավիրաբույժ, իսկ այժմ ԱՄՆ բնակարանաշինության և քաղաքաշինության նախարար Բեն Կարսոնին, որը Թրամփին ուղեկցում էր թանգարանային շրջագայության ժամանակ, նվիրված բաժինները:
«Ես կասկած չունեմ, որ նա ինչ-որ նոր բան իմացավ և ինչ-որ բանով հետաքրքրվեց»,- ամփոփել է Բանչը The Washington Post-ին տված հարցազրույցում:
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02