Եթե նման ճնշումների մասին տեղեկություն ունի Լևոն Քոչարյանը, թող դիմի իրավապահ մարմիններին: «Իմ քայլը» խմբակցության աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, որ պետության ղեկավարի մակարդակով դատարանների վրա ճնշումներ են իրականացվում:
«Ես իրավական մարմնի ներկայացուցիչ չեմ, ես քաղաքական մարմնի ներկայացուցիչ եմ, կարող եմ քաղաքական գնահատական տալ, իսկ դա կարծում եմ՝ տվել է հանրությունը թե՛ ընտրությունների միջոցով, թե՛ վարչապետի բարձր մակարդակով և գնահատական է տվել Քոչարյանի ցածր, կարելի է ասել, գոյություն չունեցող վարկանիշով»,-ասաց նա:
Այն դիտարկմանը, թե նրանք ՍԴ անդամ են ընտրել այդ տրամաբանությունից ելնելով՝ նկատի ունենալով Վահե Գրիգորյանին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե մենք դատավոր նշանակեինք զուտ այն տրամաբանությամբ, որ հարց լուծենք, մենք դրանով չէինք տարբերվի նախկին իշխանություններից, ընտրում ենք, երբ համապատասխան թեկնածու է լինում և ոչ թե ինչ-որ շահ սպասարկելով»:
Իսկ մինչ այդ Ալեն Սիմոնյանը նշեց, որ Ամուլսարի հարց նիստին չի քննարկվել, և քննարկել են օրենսդրական նախաձեռնությունները, աշխատելաոճը, խմբակցության անդամների առաջարկներն են լսվել աշխատելու հետ կապված, լսել են պատգամավորների դիտարկումներ, թե միջազգային հարթակներում ինչ թեմաներ է ճիշտ բարձրացնել:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02