Միջուկային գործարքին վերադառնալու համար Եվրոպան պետք է կա՛մ Թեհրանից նավթ կգնի, կա՛մ մինչև տարեվերջ 15 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրի: Այդ մասին, ինչպես հայտնում է ria.ru գործակալությունը, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին:
«Մեր տեսանկյունից՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի ամբողջական իրագործմանը վերադարձը կախված է 4 ամսում 15 մլրդ դոլար ստանալուց: Հակառակ դեպքում համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատման գործընթացը կշարունակվի»,- ասել է նա:
Արաքչիի խոսքով՝ նման վարկը «նավթի կանխավճարը կլինի»:
Երկուշաբթի Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ պատասխան քայլը պատրաստ է, և նախագահ Հասան Ռոհանին այդ մասին կհայտարարի սեպտեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել են իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության: Ընդունվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել է Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:
Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
Ի պատասխան՝ Իրանը նույնպես դադարել էր համաձայնագրի մի շարք կետերի կատարումը։
Գործարքի եվրոպական մասնակիցները հայտարարել են համաձայնագրի պահպանման մտադրության մասին։
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02