ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ճիշտ չէ Չինաստանին Ռուսաստանի «մեծ եղբայր» անվանելը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այլ պետությունների հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձ շահերի հիման վրա և առանց որևէ թելադրանքի։ Պեկինի հետ հարաբերությունները ևս կառուցվել են նման հիմքով, որոնք հասել են «ռազմավարական աննախադեպ մակարդակի»,նշել է նա։
«Սրանք բազմակողմանի գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հիման վրա ստեղծված հարաբերություններ են։ Այս պետությունների հարաբերություններում փոխշահավետ բնույթը ոչ միայն ամրապնդված է բազմաթիվ պայմանագրերով, այլև գործնականում իրականացվում է հետևողականորեն»,-ընդգծել է նախարարը։
Լավրովը հավելել է, որ Պեկինի արտաքին քաղաքականության ռազմավարությունը նույնպես նման սկզբունքների վրա է հիմնված։ Նա հիշեցրել է, որ միջուկային պետություններից միայն Ռուսաստանը և Չինաստանն են հանդես գալիս ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պաշտպանության օգտին։
Ռուս-չինական ներկայիս հարաբերությունները պաշտոնապես բնութագրվում են որպես համապարփակ իրավահավասար վստահելի գործընկերություն և ռազմավարական փոխգործակցություն։
Արդյունավետ քաղաքական երկխոսություն է ընթանում։ Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ առաջնորդի հանդիպումները մշտական բնույթ են կրում՝ նրանք յուրաքանչյուր տարի հանդիպում են տարվա մեջ ոչ պակաս քան 5 անգամ։ Ապրիլին Պուտինն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան, որտեղ մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Մետաքսի ճանապարհ) երկրորդ միջազգային ֆորումին։ Հունիսին ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինփինն այցելել է Ռուսաստան։


15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02