Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Նիստի սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորել է մասնակիցներին հունիսի 18-19-ը Փարիզում կայացած EITI-ի Համաշխարհային համաժողովի ժամանակ նախագահության կողմից մեր երկրին շնորհված մրցանակի կապակցությամբ: Ընդամենը երկուսուկես տարի է, ինչ Հայաստանն անդամակցում է EITI-ին, և կազմակերպության 52 անդամ-երկրների մեջ նման գնահատանքի արժանանալը մեծ ձեռքբերում և, միաժամանակ, հավելյալ պատասխանատվություն է։
Փոխվարչապետը նշել է, որ EITI-ի նպատակը արդյունահանող ճյուղերի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումն ու լավ կառավարման գործելակերպի ներդրումն ու ամրապնդումն է։ Իսկ ի դեմս EITI-ի բազմաշահառու խմբի, ձևավորվել է մի հարթակ, որն ապահովում է իրազեկ հանրային բանավեճի իրականացումն ու բոլոր կողմերի համար ընդունելի որոշումների կայացումը: Սա հաշվի առնելով՝ փոխվարչապետը կարևորել է կառավարության կողմից ոլորտի քաղաքականության և իրավական ակտերի մշակման գործընթացում խմբի ակտիվ ներգրավվածության ապահովումը:
Տիգրան Ավինյանն ասել է, որ ներկայումս ակտիվորեն ընթանում են իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ստեղծման աշխատանքները։ Մասնավորապես, EITI-ի՝ իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբը կատարում է իրական սեփականատերերի բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները:
Նիստի ընթացքում հաստատվել են «Հայաստանյան EITI-ի բազմաշահառու խմբի մոտեցումը պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ» հայեցակարգային փաստաթուղթը, որում ներկայացված են պատասխանատու հանքարդյունաբերության մշակույթի ներդրման տեսանկյունից բազմաշահառու խմբի կողմից առաջադրված գերակա ուղղությունները:
Քննարկվել են նաև Հայաստանի EITI-ի առաջին միջազգային վավերացման գործընթացին, EITI-ի 2-րդ ազգային զեկույցի կազմման համար անկախ ադմինիստրատորի ընտրությանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր:
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02