ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի միջև սեպտեմբերի 5-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Զարեհ Սինանյանը նշել է, որ ծրագրի նպատակն է խթանելու հայրենադարձությանը, նպաստելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական սփյուռքի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, և այս տարի հիմնական շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիական ոլորտի վրա:
Նախարար Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ նախարարությունը ստեղծվել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, ինչպես նաև թվայնացման և ռազմաարդյունաբերության զարգացման համար:
«Այս ծրագրով մենք, ըստ էության, ևս մեկ քար ենք դնում «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի իրականացման գործում: Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակ կա, և սա ապահովելու համար մենք ունենք մրցակցային առավելություն՝ հայկական սփյուռքի հայրենակիցների գոյությունը և աջակցությունը»,-նշել է նախարարը:
Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև, որ «ՆերՈւժ» ծրագիրը կնպաստի նախարարության գլխավոր նպատակներից մեկին՝ տաղանդի արտահոսքը կանխելուն և ներհոսքը խթանելուն։
«ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրն այս տարի դեկտեմբերին կանցկացվի 2-րդ անգամ՝ յուրահատուկ հարթակ դառնալով Հայաստանի և Սփյուռքի ստարտափների համագործակցության, կայացման և կապերի ստեղծման համար։
Ծրագրի մեկնարկը տրվել է անցած տարի։ Մասնակցել են 27 երկրների 71 ստարտափ գաղափար ներկայացնող 127 մասնակիցներ։ Հաղթող են ճանաչվել 9 ստարտափներ՝ ստանալով դրամաշնորհներ։
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02