Մի շարք փորձագետներ մեկնաբանել են Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հայտարարությունը երկրում արտասահմանյան վարորդական իրավունքի կիրառմամբ տրանսպորտային միջոցներ վարելու և ծառայություններ մատուցելու հնարավոր արգելքի մասին՝ այն համարելով «պատասխան» Ռուսաստանում ընդունված օրենքին, որն արգելում է արտասահմանյան վարորդական իրավունք ունեցողներին աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որտեղ ռուսերենը պետական լեզու է հանդիսանում:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում ընդունված որոշումն «ամեն ինչում չէ, որ կոկիկ էր», և արտասահմանյան վարորդական իրավունքով ՌԴ-ում աշխատելու համար պայման պետք է հանդիսանար ԵԱՏՄ անդամակցությունը: Զատուլինն այս մասին նշել է РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:
Պատգամավորն ընդգծել է, որ ինքն անձամբ չի մասնակցել օրենքի ընդունմանը, իսկ մարդիկ, որոնք այն ընդունել են, փորձել են բացատրել, թե ինչու է անհրաժեշտ արտոնություններ տրամադրել բելառուս վարորդներին, իսկ այնուհետև, երբ ղրղզստանցի վարորդները նույն ցանկությունը հայտնեցին, սկսեցին մտածել, թե ինչպես կարելի է ընդառաջել նրանց և հիշեցին Ղրղզստանում ռուսերենի պաշտոնական կարգավիճակի մասին:
Մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների որոշումը՝ Զատուլինը նշել է, որ եթե այն «արձագանքի» բնույթ է կրում, ապա դա ճիշտ չէ, ավելորդ անգամ խորացնում է իրավիճակը և շահեկան չէ Հայաստանի համար:
«Իրականում բեռներ են փոխադրվում Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից՝ Ռուսաստան, կամ պետք է վարորդական իրավունք ստանալու կարգի հեշտացման որևէ միջոց գտնել նրանց համար, ովքեր իրականացնում են այդ փոխադրումներ, կամ այնուամենայնիվ չեղարկել այդ պայմանը», - ասել է Զատուլինը:
Սեպտեմբերի 4-ին՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում լրացումներ անելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նշել է նաև, որ արտասահմանյան վարորդական իրավունքի կիրառմամբ ծառայություններ չմատուցելու կարգը չի տարածվի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա՝ «փոխադարձ բարեկամական մոտեցման դրսևորման» դեպքում:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02