Հայաստանի Ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում տանը 1-3 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին:
Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպեց լրագրողներին:
Խաղի մասին
- Առաջին 20 րոպեներին լավ սկսեցինք, պրեսինգ արեցինք, հետո խաղի վերահսկողությունը կորցրինք:
Իտալիան ամբողջովին սկսեց ճնշում գործադրել, գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում կորցնելու բան չունեինք:
Տղաները շատ աշխատեցին: Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի աշխատանքի համար: Երկրորդ խաղակեսի առաջին 25 րոպեներին էլ փորձեցինք ֆուտբոլ խաղալ, ստացվեց, բայց պարտվեցինք:
Էմոցիաների ու բախման մասին
- Ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է, բոլոր խաղերն էլ այդպես են լինում: Չեմ ասի, թե շատ էմոցոնալ էր: Մի դրվագ եղավ: Դա նորմալ է: Երկու թիմերն էլ ուզում էին հաղթել:
Կարմիր քարտի մասին
- Մեր դիրքից այդքան էլ լավ չերևաց դրվագը Ալեքսանդր Կարապետյանի խախտումը:
Կամո Հովհաննիսյանի մասին
- Փորձում էինք ոչ թե Կամոյին փոխել, նույնիսկ նրան հարցրինք, հրաժարվեց, դեռ ուժ ուներ: Ճիշտ է՝ վնասվածք ստացավ, բայց շարունակեց խաղալ: Ուզում էինք առջևում ավելացնել, դրա համար Գևորգ Ղազարյանի փոխարեն Էդգար Բաբայանին դուրս բերեցինք:
Բոսնիայի դեմ խաղին վերականգնվել հասցնելու մասին
- Կփորձենք: Մեր բժիշկներն ու տղաները պրոֆեսիոնալ են: Բոլորն էլ նույն վիճակում են: Իսկ կհասցնենք վերականգնվել, թե չէ, ցույց կտա խաղը:
Արտակ Գրիգորյան VS Գոռ Մալաքյան
- Եթե-ներով չեմ ուզում խոսել: Գտնում եմ, որ Արտակ Գրիգորյանը վատ չխաղաց: Ես գոհ եմ նրա խաղից: Իսկ Գոռ Մալաքյանի մասին արդեն խոսել եմ:
Հավաքականի խաղում փոփոխություն նկատելու մասին
- Դժվար է միանգամից այդ փոփոխությունները նկատելը: Տղաների մոտ տեսնում եմ մեծ ցանկություն, փորձում ենք ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Դեռ ստացվում է այսքանը:
Սարգիս Ադամյանի խաղային ճիշտ դիրքը գտնելու մասին
- Սարգիս Ադամյանը հավաքականում խաղում է նույն դիրքում, ինչ իր թիմում: Այսօրվա խաղում Սարգիսը լավագույններից մեկն էր, իմ կարծիքով:
Դարպասապահի ընտրության մասին
- Հիմա հեշտ է դրա մասին խոսելը: Առաջին խաղակեսում Արամ Հայրապետյանը երկու-երեք դրագում փրկեց թիմին: Երկրորդ խաղում նույնպես փրկեց: Ճիշտ է՝ բաց թողած գոլերում իր մեղքն էլ կար: Մեկ խաղով չի որոշվում: Չեմ ափսոսում, որ նրան էինք ընտրել:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55