Թուրք զինվորականները հաջողությամբ փորձարկել են SOM-B2 թեւավոր հրթիռը, որը նախատեսված է ամրացված ծածկերի ոչնչացման համար: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ SOM-B2-ը հաջողությամբ խոցել է թիրախը մարտական փորձարկումների ընթացքում: Դեմիրը նշել է, որ թռիչքային եւ մարտական թեստերն ու SOM-B2-ի կատարելագործման աշխատանքներն ավարտվել են: Հաջող փորձարկման մասին հայտնել է նաեւ Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը: Երկու պաշտոնյաները Twitter-ում հրապարակել են փորձարկման տեսանյութը: SOM-ը մեծ հեռահարության թուրքական հրթիռային եւ հականավային հրթիռ է, որը մի շարք վերափոխություններ ունի: 2006 թվականից դրա մշակմամբ զբաղվում է TUBITAK-SAGE կոնստրուկտորային բյուրոն: 2012 թվականին հրթիռի առաջին վերափոխությունն արդեն սպառազինություն է ընդունվել:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44