«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս պահին ամեն ինչ անում է՝ ավանտյուրիստ մի կազմակերպության շահերը սպասարկելու համար։
Նկատենք, խոսքը «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության մասին է, որի ղեկավարներին երեկ ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմնաը ներկա է եղել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Սուրեն Սահակյանն ահազանգում է.
«Ընդ որում, կառավարությունը դա անում է իր ժողովրդի մի հատվածի դեմ։ Ընդ որում, դա անում էմի պայմաններում, երբ խոստացել էր վտանգների առկայության դեպքում չշահագործել ու ստացել է էն հիմնավոր կասկածները, որ վտանգներ լինելու են։
Լիդիանը, նրա բաժնետերերը ամեն ինչ անում են, որ հանքը շահագործվի։ Կառավարության տնտեսական հատվածի միջոցով նրանք, փաստորեն, ուզում են ավելի ուժեղ գտնվել, քան ժողովուրդն է։
Ստեղ կարելի է մռայլ ժպտալ, քանի որ տեղի տվողն անընդհատ խոսում էր ժողովրդի հանդեպ տածած մեծ սիրո ու նրա բացառիկ ուժի մասին։ Նրանց, որոնք հիմա հաջողությամբ ճնշում են վարչապետին, չի հետաքրքրում մեր առողջությունը, երկիրը, իրավունքները։
Նրանց նույնիսկ Ամուլսարի տակ գտնվող ոսկին չի հետաքրքրում, դրա քանակն ու արժեքը։ Նրանց ընդամենը պետք ա, որ էդ բաժնետոմսերի գներն ավելին լինեն, քան գնման պահին եղածը, ինչից հետո Տորոնտոյի բորսայում կվաճառեն իրենց մասնաբաժինը, եկամուտ կստանան ու տուն գնալիս իրենց ապահով, առողջ ու երջանիկ երեխեքին մի երկու խաղալիք ավել կառնեն։
Իսկ ամբողջ հետևանքները կկրենք մենք՝ ես ու դու, ընթերցող ջան, մեր սերունդները, ջերմուկցիները։ Էդ բաժնետոմսերը կգնեն բորսայում առևտուր անող միամիտ կանադացիներ (օրինակ) ու արդեն մեր պրոբլեմը Լիդիանի ժուլիկները չեն լինի, այլ կանադացիները, որոնց պաշտպանությամբ կզբաղվեն պետական մակարդակում, քանի որ յուրաքանչյուր կառավարություն առաջին հերթին ի՛ր քաղաքացիների մասին է մտածում։
Սա ի տարբերություն Հայաստանի Հանրապետության կառավարության, որը փորձում է սպասարկել օֆշորային ուրվական կազմակերպության լավագույն շահերը։
Տիգրան Ավինյան, մի՛ արա»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02