«6-րդ հարկից ընկած փոքրիկի ընտանիքը դեպքից 2 օր առաջ էր վարձել բնակարանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Վանուհի Թովմասյանը, ում հարեւան բնակարանը վարձել էր ԱՄՆ-ից եկած ընտանիքը:
Նա, մասնավորապես, գրել է.
«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԱՆՕԳՆԱԿԱՆ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ:
Եվ բոլորովին կապ չունի, թե որ երկրի քաղաքացի են նրանք, առավել եւս՝ հեչ պետքներս չէ, որ ամերիկյան դեսպանատունը ձեռքերը լվացել է եւ սատար չի կանգնում իր քաղաքացուն։
Ուրիշի ցավը միշտ կիսող իմ սրտացավ հայ ժողովուրդ, Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց եւ տուն վարձեց իմ շենքի նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգություն. ավագ որդի Արդվինը, ով ընդամենը 2․5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից վայր գլորվեց։
Այժմ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, մեր հմուտ բժիշկների հսկողության տակ։
Ընտանիքը ճամփորդական բժշկական ապահովագրություն չի վերցրել՝ մտածելով, որ 10 օրում ոչինչ չի պատահի։ ԱՄՆ-ի դեսպանատունն էլ ասել է, որ ամերիկյան ապահովագրությունն այստեղ չի անցնի։ Ով ի՞նչ խորհուրդ կտա այդ հարցով։
Հիմա ես ուրիշ խնդրանքով եմ ուզում դիմել ձեզ, սիրելիներս։
Շտապ պետք է վարձով տուն գտնել այս ընտանիքի համար հիվանդանոցին մոտիկ, որ ամեն անգամ տաքսուն գումար չտան, չնայած շատ տաքսիստներ, ի պատիվ իրենց, արդեն իրազեկ լինելով, գումար չեն վերցնում:
Բացի դրանից՝ ընտանիքը պետք է փոխի միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։ Գիտեք նաեւ, թե փոքր կենտրոնում որքան թանկ է վարձը, իսկ բուժումը կարող է շատ երկար տեւել։ Միայն թե բուժվի փոքրիկը․․․
Ապավինում են ձեր օգնությանը․․․»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից: Երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ երեխան ինքնուրույն սկսել է շնչել:
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03