«Սասնա ծռերի» շուրթերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ձեռնոց նետել Ռուսաստանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նիկիտա Իսաևը:
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ «Կրեմլը որոշել է ձերբազատվել Նիկոլ Փաշինյանից»:
Քաղաքագետն ասաց, որ «Սասնա ծռերը» ազգայնական կուսակցություն է և ներկայացված չէ խորհրդարանում, ուստի «պետք չէ նրանց հայտարարությունը դիտարկել Հայաստանի քաղաքականության կամ հասարակության կարծիքի արտահայտման համատեքստում»: Միաժամանակ, Նիկիտա Իսաևը նշեց, որ «ծուխն առանց կրակի չի լինում»:
«Փաշինյանը ձեռնոց է նետում, նա փորձում է հակառակվել, ինչպես ժամանակին հակառակվեցին Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան: Ակնհայտ է, որ Հայաստանը կարող է հակառակվել, սա բավական իրատեսական հեռանկար է: ԵՄ-ի հետ հարաբերությունները, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները թույլ են տալիս Փաշինյանին Ռուսաստանի հետ երկարատև կոնֆլիկտի մեջ մտնել: «Սասնա ծռերի» ձեռքերով Փաշինյանը փորձում է հասկանալ Ռուսաստանի արձագանքը, բայց ես չեմ կարծում, որ այն առարկայական կլինի»,- ասաց նա:
Նիկիտա Իսաևը նկատեց, որ Ռուսաստանի համար ավելի հարմար էր Հայաստանի նախկին իշխանությունների հետ հարաբերությունները, Սերժ Սարգսյանի հետ համագործակցել: «Ներկայումս, Փաշինյանի իշխանության օրոք, ամեն ինչ այլ է: Նախորդ տարի ես հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ, մենք քննարկել էինք տարբեր հարցեր, ու կարող եմ ասել, որ իմ կարծիքով, իմ տպավորությամբ, նրա համար ավելի ցանկալի է հենք տեսնել Արևմուտքի, ԱՄՆ-ի մեջ, քան՝ Ռուսաստանի»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ երկու երկրների միջև հարաբերությունները մի փոքր սառել են: «Ռուսաստանը կուզեր, որ ՀՀ ղեկավարը լիներ ավելի լոյալ»,- հավելեց Իսաևը:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01