«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված, ապա Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ նշանակված ակտիվիստ Արամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով Ամուլսարի հարցում կառավարության՝ մասնավորապես վարչապետ Փաշինյանի կեցվածքին։
«Ինչ ասեմ. Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում : Մենք իրար լաաավ ենք ճանաչում: Հուսով եմ կհիշես մենք ով ենք ու ինչ ենք արել ՔՈ համար»,-գրել է նա:
Ակտիվիստը նշել է՝ Ամուլսարը մնալու է որպես սար: «Նայեք ձեր ատամները չփշրվի սարի ստորոտներում»,-գրել է նա, ապա մեկ այլ գրառմամբ հավելել․ «Բանը ՝ պայքար եք ուզում , կստանաք»։
Նա նաև դիմել է նախկինում այլ կարծիք ունեցող պաշտոնյաներին նու հարցրել՝ «ձեր անցյալն ա կեղծ, թե՞ ներկան»։
«Ուզում եմ հասկանամ. էն մարդիկ, ովքեր առաջ դեմ էին կոնկրետ հարցերի հետ կապված ու պայքարում էին դրանց համար , բայց հիմա կողմ են արդեն(պաշտոնա , մանդատա , բանա ) , ձեր անցյալնա՞ կեղծ , թե՞ ներկան ։Ու ձեզ ո՞նցա վստահում վարչապետը ։ Ախր վաղն էլ ուրիշ մոտեցում կունենաք ու կդավաճանեք համ ձեզ , համ էլ վարչապետին։
Պարոն Փաշինյան , քաղաքական քամելիոնները ամենա վտանգավոր սողուններն են, էլ բան չունեմ ասելու»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հրապարակային դեմ էին արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը։
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02