Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային գործընկերներին սկզբունքային գնահատական տալ Ռուսաստանի անօրինական գործողություններին՝ Ղրիմում տեղական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար և ավելացնել ճնշումը ՌԴ-ի վրա: Այս մասին ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
«ՌԴ-ի կողմից նոր միջազգային իրավունքի խախտումը վկայում է ոչ միայն Ռուսաստանի վրա միջազգային մակարդակով քաղաքական և տնտեսական ճնշումը շարունակելու, այլև ուժեղացնելու անհրաժեշտության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունում նշել են, որ «այսպես կոչված տեղական ընտրությունները» Ուկրաինայի Սահմանադրության և օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է։
Դիվանագետներն ընդգծել են, որ անօրինական քվեարկության արդյունքները ոչ մի իրավական հետևանքներ չեն ունենա և չեն ճանաչվի ո՛չ Ուկրաինայի, ո՛չ միջազգային հանրության կողմից, իսկ անօրինական քվեարկության կազմակերպմանն ու անցկացմանը մասնակից բոլոր անձինք պատասխանատվություն կկրեն Ուկրաինայի օրենսդրության համաձայն:
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում քվեարկության միասնական օր է անցկացվում։ Տարբեր մակարդակի ընտրություններ կանցկացվեն երկրի ավելի քան 80 շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44