Վերջնական որոշում կայացնելու համար պետք է անցկացնեմ խորհրդատվություններ տարբեր քաղաքական ուժերի հետ, և ինձ թվում է մոտակա երկու ամսվա մեջ կկայացնեմ վերջնական որոշում: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին իր մասնակցությանը:
Նա հիշեցրեց, որ մոտ երեք շաբաթ առաջ ասել է, որ չի բացառվում ակտիվ մասնակցություն ունենա 2020 թվականի ընտրություններին, ինչը շատ դրական արձագանք է ստացել Արցախում, ՀՀ-ում, Սփյուռքում, և դա կօգնի վերջնական որոշում կայացնելու հարցում:
Մասիս Մայլյանը նկատեց, որ Արցախի նախագահը չի կարող որևէ մեկին աջակցել, ստեղծելու է համապատասխան պայմաններ, որ օրենքի շրջանակում տեղի կունենան 2020 թվականի ընտրությունները: Հայաստանի իշխանություններն աջակցելու են իրեն հարցին, նա ասաց. «Հայաստանյան իշխանությունները, հատկապես վարչապետ Փաշինյանը, ասել է, որ Հայաստանը երաշխավորելու է, որ այստեղ լինեն ազատ թափանցիկ և արդար ընտրություններ, ես կարծում եմ, որ դա բավարար է որպես աջակցություն բոլոր թեկնածուների համար»:
Անդրադառնալով այսօրվա ՏԻՄ ընտրություններին՝ նախարարը նշեց, որ ընտրություն է կատարել հանուն քաղաքի, քանի որ ինքն ամբողջ կյանքը Ստեփանակերտում է ապրել: Նա նաև ողջունեց ՀՀ կառավարության որոշումը Արցախում դիտորդական կազմակերպություն իրականացնող ՀԿ-ներին դրամաշնորհ տրամադրելու առումով:
Tert.am-ի հարցին, թե իշխանությունների հետ անհամաձայնությունները, ինչի մասին նաև վարչապետն է նշել, ինչպես կարող է անդրադառնալ Արցախ-Հայաստան հարաբերություններում, այդ թվում նաև միջազգային հարթակներում, Մասիս Մայլյանն ասաց. «Հայաստան-Արցախ հարաբերությունները նորմալ զարգանում են, գոնե արտաքին գործերի մասով կարող եմ ասել, որ շատ սերտ համագործակցում ենք նախարարների, նախարարությունների մակարդակով: Որևէ լուրջ խնդիր ես չեմ տեսնում և խոչընդոտ չկա»,- ասաց նա:
Մասիս Մայլյանը ճիշտ մոտեցում համարեց ՀՀ իշխանությունների այն դիրքորոշումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ և այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանությունների մոտեցումներին, քանի որ տարիներ շարունակ Արցախի իշխանությունները պնդել են դա: «Այս առումով շատ ողջունելի է, որ Հայաստանի նոր կառավարությունը որդեգրել է այդ նույն քաղաքականությունը, և այդ առումով մենք միասին առաջ ենք գնում: Նաև կարևոր է, որ դա չի առաջադրվել որպես նախապայման, այսինքն հանդիպումներ շարունակվում են, առաջ են մղում այդ հարցը և իր լուծումը ստանալու է»,- ասաց նա:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
10:44 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
09:55 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01