Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը:
Ավելին, Դավիթ Սանասարյանը, պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել: Իսկ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքներից էլ պարզ է դառնում, որ նրա կապերի, ապօրինի գործողություններ կատարելու եւ այլ հանգամանքների հիման վրա տվյալներ չեն հայտնաբերել:
Ի վերջո, ո՞ւմ ցուցմունքների հիման վրա է Դավիթ Սանասարյանը հայտնվել մեղադրյալի աթոռին, եւ ի՞նչ է սպասվում դատարանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործով բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել` ինչպես ՊՎԾ աշխատակիցները, այնպես էլ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Թերթի տեղեկություններով` Դավիթ Սանասարյանի դեմ միայն ցուցմունք է տվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակից Սամվել Ադյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի սույն քրեական գործով, եւ ՀՀ առողջապահությանն նախարար Արսեն Թորոսյանը:
Ի դեպ, նախաքննության փուլում Սանասարյանն ու նախարար Թորոսյանը առերեսվել են, վերջինիս հարցեր են ուղղել, սակայն նա, ըստ էության, ոչ մի հարցի չի կարողացել պատասխանել: Մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Ադյանն էլ ցուցմունքը գրել է` սպառնալիքից ելնելով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս գործով որեւէ այլ ապացույց կամ ցուցմունք չկա, եւ ամբողջ գործը կազմվել է վերը նշված անձանց ցուցմունքների հիման վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03