Թուրքիայում Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Չնայած նա նաև նշել է, որ պնդում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասին նախկինում իր ասածները (նախկինում նա սուր քննադատությունների էր ենթարկում Էրդողանին և իր կուսակցությանը-Tert.am), փոխանցում է «Իհլաս» լրատվական գործակալությունը: «Գորշ գայլերի» կուսակցության առաջնորդը հայտարարել է. «Պնդում եմ այն, ինչ նախկինում ասել եմ «Արդարություն և զարգացում» կուսակցության մասին, սակայն Էրդողանին միայնակ թողնելու հարցն այլ հարթությունում է: Պարոն նախագահի ընկնելը կնշանակի ազգի, պետության ընկնելը, այդ պատճառով ենք մենք նրա կողքին»: Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանին անվերապահ աջակցություն հայտնող «գորշ գայլերի» առաջնորդի կարծիքը սկսում են չկիսել հասարակության մյուս անդամները: Երեկ «Եվրասիա» հանրային ուսումնասիրությունների կենտրոնի հրապարակած՝ սեպտեմբերի 1-7 արված հարցման տվյալներով Էրդողանին աջակցողների թիվը նվազել է, և նրան աջակցում է հարցվածների ոչ ավել քան 40%-ը: Հիշեցնենք, որ ըստ MetroPOLL սոցիոլոգիական ընկերության հարցումերի տվյալների՝ նախորդ օգոստոս ամսին Էրդողանի գործունեությանը աջակցել է հարցվածների 44%-ը, և Էրդողանը 1 տարվա ընթացքում կորցրել է իր աջակիցների մոտ 10%-ի վստահությունը:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44