«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունը ձեռնամուխ է եղել լուրջ գործընթաց սկսել ՀՀ-ում գործող ձկնաբուծարանների եւ ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման գործում։
Մասնավորապես՝ կառավարությունը պատրաստվում է կրճատել Արարատյան դաշտում գտնվող հորերի քանակը: Սա պայմանավորված է նրանով, որ, ըստ մեր աղբյուրների, համապատասխան կառույցներին հաշվարկներ են ներկայացրել, թե ձկնաբուծության վրա ծախսվում է բավականին մեծ ծավալի ջուր, սակայն ոչ համաչափ փոքր քանակի ձուկ է արտադրվում։
Ուստի, գործադիր իշխանությունը միջոցներ է փնտրում Արարատյան դաշտի ջրային պաշարների ծավալի կտրուկ նվազման միտումները կանխելու համար: Մյուս կողմից, մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները ուսումնասիրություններ են անում այս ոլորտում չարաշահումների առումով:
Սակայն, փորձագետների ու ոլորտի մասնագետների համոզմամբ, այստեղ ամեն ինչ, մեղմ ասած, միանշանակ չէ, մասնավորաբար վերոնշյալ կրճատումները կարող են հանգեցնել բավականին լուրջ ռիսկերի։
Ի դեպ, այս մասին վերջերս կառավարության նիստերից մեկի ժամանակ մտահոգություն հայտնեց անգամ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն հաշվարկված, իսկ բոլոր ռիսկերը պետք է գնահատված լինեն, որպեսզի սեփականատերերի համար այդ ամենը ցավոտ չլինի:
Մասնավորաբար թույլտվությունների համակարգը այնպես պետք է կարգավորել, որ եւ՛ օրենքը չխախտվի, եւ՛ միեւնույն ժամանակ արդեն իսկ գործող, կայացած տնտեսվարողներին չկանգնեցնենք փակման վտանգի առջեւ:
«Չպետք է ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել»,-ասել է Փաշինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02