Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի իմքայլական անդամներից մի քանիսը ՍԴ դիմում են ուղարկել՝ պահանջելով ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղարկված դիմումների հայերեն տարբերակը, ու մի քանի շաբաթ է՝ պատասխան չեն ստացել։
Ըստ տեղեկությունների՝ դիմումները ՍԴ-ն ուղարկել է ընթացակարգային խախտումներով, այն է՝ ոչ բոլոր անդամներն են մասնակցել այդ որոշման կայացմանը։ Դատավորներից մի քանիսն այդ օրերին արձակուրդում են եղել եւ տեղյակ չեն եղել, որ նման դիմումներ են ուղարկվել միջազգային կառույցներ։ Ավելին, ենթադրվում է, որ ՍԴ անդամները պետք է փաստաթուղթը քննարկման առարկա դարձնեին հայերենով, դրանից հետո միայն թարգմանությամբ ուղարկեին միջազգային ատյաններ։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ մեր լրագրողին հայտնել է, որ դիմումի պատասխանը չկա․ «Սա հիմք է տալիս մտածելու, որ ՍԴ-ն նման տարբերակ չունի։ Սա շատ տարօրինակ է, որովհետեւ այն դատավորները, որոնք պետք է ստորագրեին փաստաթղթի տակ, նախեւառաջ պետք է առնվազն հասկանային դիմումի տեքստը, թե ինչի մասին է։ Ես չունեմ այն վստահությունը, որ ՍԴ բոլոր անդամներն այնպես են տիրապետում անգլերենին, որ կարող էին տեքստը կազմել հենց անգլերենով։ Սա մտահոգիչ իրավիճակ է»։
Ի դեպ, երբ մամուլում տարածվեց, որ դիմումները ՍԴ-ում չեն գրվել, այլ գրվել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, ՍԴ-ն հերքեց լուրը՝ նշելով, որ Քոչարյանի եւ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ Քրօր․ 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ 8 դատավորի կողմից միաձայնությամբ ընդունված եւ հրապարակված աշխատակարգային որոշումների հիման վրա խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02